Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ». Գեղամ Մանուկյանի պատասխանը` Մարուքյանին
copy image url

Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ». Գեղամ Մանուկյանի պատասխանը` Մարուքյանին

Ներքին 2 տարի առաջ - 15:42 23-07-2022
Շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառմանը:

«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»...
Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլեւս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։

Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։
Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։

Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետեւանքներով հանդերձ…

Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով:
Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր, հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ