Ռուսաստանում արժութային սահմանափակումները կերկարաձգվեն
copy image url

Ռուսաստանում արժութային սահմանափակումները կերկարաձգվեն

Արտաքին 2 տարի առաջ - 10:51 23-07-2022
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանում մարտին սահմանված արժութային սահմանափակումները կերկարաձգվեն Կենտրոնական բանկի կողմից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Նրա խոսքով, երկիր արտարժույթի ներմուծման հետ կապված իրավիճակի բարելավում ակնկալելու հիմքեր չկան։

Սահմանափակումները սահմանվել են մինչև սեպտեմբերի 9-ը այն բանից հետո, երբ արևմտյան երկրները սառեցրեցին Ռուսաստանի Բանկի արժութային պահուստները, ինչպես նաև արգելեցին կանխիկ դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի ներմուծումը երկիր։ ՌԴ քաղաքացիների արտարժութային հաշիվներից միջոցների դուրսբերումը սահմանափակվել է 10 հազար դոլարի չափով, նույն չափով սահմանափակվել է նաև կանխիկ արժույթի արտահանումը արտերկիր։

Միևնույն ժամանակ, ըստ Նաբիուլինայի, Ռուսաստանում «նույնիսկ ամենաապոկալիպտիկ սցենարի դեպքում» կանխիկ ԱՄՆ դոլարի շրջանառությունը չի դադարի, քանի որ, ըստ հաշվարկների, առնվազն 85 միլիարդ դոլար է գտնվում բնակչության ձեռքում։ Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ բանկերը (սահմանափակումները հաշվի առնելով) շարունակելու են արտարժույթի վաճառքն ու գնումը։

Ամենից շատ դիտված