ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի գործարքի» համաձայն ուկրաինական հացահատիկի արտահանման համար կստեղծվի համատեղ համակարգող կենտրոն։
Կենտրոնի աշխատակիցները նավերը ստուգելու են զենքի տեղափոխումը և սադրանքները կանխելու համար։
«Ստուգում կիրականացվի ինչպես Սև ծով մուտքի, այնպես էլ ելքի դեպքում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ փաստաթղթից բացի, Թուրքիայում համաձայնագիր է ստորագրվել նաև ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքի արտահանման սահմանափակումները չեղարկելու հարցում ՄԱԿ-ին ներգրավելու վերաբերյալ։