Աշխարհում սպասվում է «պարենային պատերազմ» ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրների պատճառով. Իտալիայի ԱԳՆ
copy image url

Աշխարհում սպասվում է «պարենային պատերազմ» ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրների պատճառով. Իտալիայի ԱԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 20:03 21-05-2022
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ աշխարհը «պարենային պատերազմի» մեջ կհայտնվի, եթե Ուկրաինայից առաջիկայում ևս հնարավոր չլինի հացահատիկ արտահանել։ Այս մասին նա ասել է La Stampa թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ցորենի ու հացահատիկի պակասը հնարավոր է հաղթահարել միայն՝ պաշտպանված միջանցք ստեղծելով, որը կապահովի ուկրաինական հացահատիկի փոխադրումը ծովով։

«Ցամաքային երթուղիներով դա չափազանց դժվար է... Հակառակ դեպքում մենք կբախվենք ոչ թե պարզ պարենային ճգնաժամի, այլ պարենային պատերազմի՝ անհաշվելի հետևանքներով»,- ասել է իտալացի դիվանագետը։

Համաշխարհային շուկայում ռուսական և ուկրաինական հացահատիկի (ցորեն և գարի) տեսակարար կշիռը կազմել է մինչև 30%, եգիպտացորենը՝ մինչև 20%, արևածաղկի ձեթը՝ գրեթե 75%։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի