Վարչապետ Դրագիի հրաժարականը կտրուկ կփոխի Իտալիայի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում և նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է TNI-ն։ Նյութի հեղինակը կարծում է, որ նոր կառավարությունը ԱՄՆ դիրքորոշման վնասի դիմաց կուժեղացնի «խաղաղության» կուսակցությունն Արևմուտքում, Ուկրաինայից կպահանջի բանակցություններ սկսել և տեղի տալ երկրում հասարակական կարծիքին։
Մարիո Դրագին, գրում է հոդվածի հեղինակը, փետրվարին «վճռականորեն աջակցում էր Ուկրաինային», իսկ նրա կառավարման ներքո գտնվող պետությունը «աջակցում էր Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներին, թեև պատմականորեն նրանք (Ռուսաստանի Դաշնության հետ) ունեցել են ամուր առևտրային հարաբերություններ, և Հռոմը մեծապես կախված է ռուսական նավթից ու գազից»։
Սակայն, փորձագետի կարծիքով, սեպտեմբերին կայանալիք ընտրություններում հաստատ հաղթելու են աջերը. դա են ցույց տալիս սոցհարցումները։ Իսկ «Իտալիայի հիմնական աջակողմյան կուսակցությունների առաջնորդները միշտ աջակցել են Պուտինին»։ Բայց «նույնիսկ եթե աջակողմյան կուսակցությունների կոալիցիան չհաղթի, Իտալիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում անկասկած կփոխվի», քանի որ «պատմականորեն իտալական հասարակության մեջ ուժեղ են եղել ռուսամետ տրամադրությունները»: