ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
copy image url

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

Արտաքին 2 տարի առաջ - 15:54 21-07-2022
Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ ներառյալ ոսկու նկատմամբ մասնակի էմբարգոն, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Պատժամիջոցների նոր փաթեթը թվով 7-րդն է, սակայն այն անվանում են 6.5։ Այն ծածկում է նախորդ 6-ի անցքերն ու սողանցքերը:

Ռուսական ոսկին կարգելվի Եվրոպայում, բայց սա ավելի շուտ խորհրդանշական քայլ է, քանի որ ԵՄ-ն, միևնույն է, հիմա էլ Ռուսաստանում ձուլակտոր չի գնում։

Բացի դրանից, այս շաբաթ հայտնի դարձավ, որ անհատական պատժամիջոցներ են սահմանվելու ավելի քան 50 մարդու նկատմամբ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, ինչպես նաև իշխանամետ դերասաններ Սերգեյ Բեզրուկովի և Վլադիմիր Մաշկովի։

Ամենից շատ դիտված