ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ յոթերորդ փաթեթը։
ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանկևիչուսի խոսքով՝ հերթական սահմանափակումները ներառում են ոսկու ներկրման արգելք, արտահանման վերահսկման նոր միջոցառումներ, Սբերբանկի ակտիվների սառեցում, պատժամիջոցներ ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական գործիչների, զինվորականների, գործարարների և քարոզիչների։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ, ի թիվս այլոց, պատժամիջոցների նոր ցուցակում կընդգրկվեն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, դերասաններ Սերգեյ Բեզրուկովը և Վլադիմիր Մաշկովը, ինչպես նաև «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները:.