Թուրքը ազատ շրջում է Երևանում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն անվանում «Հայաստանի ամենամեծ թատրոնը»

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:18 20-07-2022
Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր էր հրապարակել և կից գրառում արել, որում մասնավորապես ասվում էր․

«Ահազանգ ՀՀ ԱԱԾ-ին. թուրքը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Քանի որ պետության Գերագույն գլխավոր խեղվածն ունի թրքահաճո ու թրքաբարո ճաշակ, նախասիրություն, մտածողություն, գուցե՝ գեն, Հայաստանի վիլայեթացման հերթական դրսևորման կամ նախանշանների համար պատասխանատու են մեր անվտանգային-հետախուզական կառույցները:

Գտե՛ք սույն անձնավորությանն ու ի հեճուկս թուրքիայի գլխավոր հարճի, թեթև հարցաքննեք...»։

Ավելի ուշ, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը պարզաբանել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրել են գրավոր հարցում ուղարկել։

Այդ անձի այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում