Այսուհետ կթույլատրվի դատական նիստերի դահլիճ ջրի շշերով մտնել
copy image url

Այսուհետ կթույլատրվի դատական նիստերի դահլիճ ջրի շշերով մտնել

Ներքին 2 տարի առաջ - 14:45 19-07-2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հրահանգով այսուհետ կթույլատրվի դատարանի նիստերի դահլիճ ջրի շշեր տանելը։ Մինչ այժմ դա արգելված էր։ Այսօր այդ մասին գրառում էր կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ բոլոր փաստաբաններին կոչ անելով, որ դատարան ներկայանան ջրի շշերով։

«Այսօր դատական նիստի էի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ։ Հայտնի պատճառով շատ էմոցիոնալ վիճակում էի (iWatch-ս ցույց էր տալիս րոպեում սրտի 125 հարված՝ ոչ ակտիվ վիճակում), ուստի դահլիճում գտնվող ընկերոջս խնդրեցի ջուր բերել։ Մոտ կես ժամ ուշացավ։ Պարզվեց՝ կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշով ջուր բարձրացնել «անվտանգության նկատառումով», ընկերս էլ ստիպված էր ընկնել ու մեկանգամյա օգտագործման բաժակներ գտնել… Կարծում եմ՝ հատկապես ամառը «անվտանգության նկատառումներով» պլաստիկե շշով ջուր դատարան անցկացնելու արգելքը առնվազն անմարդկային է ու հակաիրավական։ Այդ ապուշ պահանջը պետք է չեղարկվի ու շատ արագ։ Կոչ եմ անում փաստաբան գործընկերներիս մոտակա մի քանի օրը դատարան գնալիս տանել պլաստիկե շշերով ջուր և մեր «հին ձևերով» ապահովել, որ այդ ապուշ արգելքը ի չիք լինի»,- գրել էր Մելիքյանը։

Oragir.news-ի հարցին, թե ամառվա այս շոգին ինչու չեն թույլատրում դատավարության մասնակիցներին ջրի շշերով գնալ նիստին, դա ի՞նչ կապ ունի անվտանգության հետ, ԲԴԽ-ից պատասխանեցին՝ պատճառն այն է, որ նախկինում դեպքեր են եղել, երբ դատավարության ընթացքում կողմերը միմյանց վրա ջրի շշեր են նետել։ ԲԴԽ-ից նաև տեղեկացրին, որ ջրի շշերի արգելքը այսօրվանից հանվել է․ «ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը տեղեկացվել է խնդրի մասին, և իր հրահանգով այսուհետ պլաստիկ շշերի՝ դատարանի դահլիճ տանելու արգելքը կվերացվի»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ