ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային զենք մատակարարելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 09:04 19-07-2022
Եվրամիության արտգործնախարարները պայմանավորվել են ևս կես միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Հաշվի առնելով այս՝ փետրվարից ի վեր հինգերորդ տրանշը, դաշինքի ֆինանսական օգնությունն Ուկրաինային արդեն 2․5 մլրդ եվրո է կազմում։

Այս գումարը ԵՄ-ին թույլ կտա շարունակել ուկրաինական զինված ուժերի համար սարքավորումների և նյութերի, այդ թվում՝ զենքի համատեղ գնումները, որոնք, դաշինքի պահանջների համաձայն, պետք է օգտագործվեն բացառապես պաշտպանական նպատակներով։

ԵՄ կանոնները, սովորաբար, դաշինքին արգելում են իր յոթ տարվա բյուջեն օգտագործել ռազմական գործողություններ ֆինանսավորելու համար, բայց Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի լիմիտը կազմում է 5 միլիարդ եվրո, արտաբյուջետային է և կարող է օգտագործվել ռազմական օգնություն տրամադրելու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ