Ստեփանակերտի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհը մարվել է
copy image url

Ստեփանակերտի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին 2 տարի առաջ - 21:59 18-07-2022
Հուլիսի 18-ին՝ ժամը 16:42-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ:

Ժամը 16:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրշեջ-փրկարարները բացազատել են մարտական մեքենան և օպերատիվորեն կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17:50-ին, լիամարվել`ժամը 18։55-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 5×7 մ չոր խոտատարածք և թփուտներ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Ամենից շատ դիտված