«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ ՇՄՆ
copy image url

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ ՇՄՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:54 14-08-2021

Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։ Այդ մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Ամենից շատ դիտված