Մեր երկուսին դրեցին մամլիչի տակ, իշխանությունը, կառավարությունը, ողորմելի անձինք. Արմեն Չարչյանը հուզվեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:11 17-07-2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանն ասաց.

«Շատ սամռկեցուցիչ է, ահավոր է, երիտասարդ մարդու մահը, որը որ մենք բոլորս տեսանք ուղիղ եթերում, մարդ որ կարելի է համարել հանրության սերուցքը, մտավորական իր ուղն ու ծուծով՝ մազերից մինչև եղունգները։ Արմենն իմ ուսանողական ընկերներից էր, իրար հետ սովորել ենք նույն հաալսարանում, և աշխատել ենք նույն համալասարանում։ Ինքն ինձ չարչ էր ասում, ես իրեն կյաժ։ Մեր երկուսին դրեցին մամլիչի տակ, իշխանությունը, կառավարությունը, ողորմելի անձինք։ Մենք երկուսս էլ չկոտրվեցինք, բայց Արմենը չկարողացավ դիմանալ, ես էլ այդ եզրին էի, բայց ես որպես բժիշկ կարողացա ինքս ինձ ինչ որ տեղ օգնել, իսկ ինքը չկարողացավ, ինքը շատ էմոցիոնալ էր, և դրա համար ինքը կոտրվեց»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված