Երբեմն անզուսպ էր, բայց կարևորն այն էր, որ ուղղախոս և ճշմարտախոս էր. Սերժ Սրապիոնյանը՝ Գրիգորյանի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:59 17-07-2022
Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ Սերժ Սրապիոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Մեծ հաշվով Արմեն Գրիգորյանը քաղաքական գործիչ չէ, ուղղակի սրտացավ հայ է, որն ապրում էր իր երկրի ու նրա ճակատագրի ամբողջ վտանգվածության զգացողությամբ և երբեմն անզուսպ էր, բայց կարևորն այն էր, որ ուղղախոս և ճշմարտախոս էր։ Տղամարդ էր բառի ամենալայն իմաստով և իր երկրի նվիրյալն էր։ Սա սովորական իմաստով հանկարծամահություն չէր, հակված եմ կարծելու, որ այստեղ պետք է խոսվի նաև սպանությամբ մահվան հասցնելու գաղափարի հետ։ Արմեն Գրիգոյանը զոհ է»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված