Աբրամովիչը մեկ միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել Եվրամիությունից
copy image url

Աբրամովիչը մեկ միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել Եվրամիությունից

Ավելին 2 տարի առաջ - 19:22 17-07-2022
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, որի նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական պատերազմի պատճառով, հայտարարել է, որ եվրոպական իշխանությունները պետք է փոխհատուցեն իրեն պատճառված վնասը։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Աբրամովիչն այս մասին ասել է դատական ​​հայցում, որտեղ պահանջել է վերացնել իր նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Գործարարը նշել է, որ 2021 թվականին նա դարձել է Պորտուգալիայի քաղաքացի, և կիրառված պատժամիջոցները խախտում են նրա հիմնարար իրավունքները, որոնք պաշտպանված են ԵՄ կողմից, որի անդամ է Պորտուգալիան։

Միլիարդատերը ԵՄ-ից պահանջել է փոխհատուցել վնասը՝ 1 միլիոն դոլար նվիրաբերելով բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից եկամուտներ ստանալու նպատակով: Մայիսին Աբրամովիչը 4,25 միլիարդ ֆունտ ստեռլինգով (5,2 միլիարդ դոլար) վաճառեց ակումբը ներդրողների կոնսորցիումին:

Ամենից շատ դիտված