Ամերիկյան արժույթի փոխարժեքը 2002 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է եվրոյի փոխարժեքը, հայտնում է Reuters-ը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում ռեկորդային գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակման ֆոնին։
Եվրոպական միասնական արժույթի փոխարժեքը հուլիսի 13-ի ցերեկը որոշ ժամանակով իջել է մինչև 0.9998 դոլար։ Այնուհետև եվրոն մասնակիորեն հետ է վերադարձրել կորուստները, և դրա փոխարժեքը բարձրացել է մինչև 1.0024 դոլար։