Խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը․ ահազանգում է Նաիրա Զոհրաբյանը

Ներքին 2 տարի առաջ - 20:44 13-07-2022
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էս վանդալիզմը Արտաշատի հարկային տեսչության հարեւանությամբ գտնվող, իբր, կենդանաբանական խանութում է։ 40 աստիճան շոգին խանութի սեփականատերը կապիկներին փակել է պահարանի մեջ, սա վանդակ չի՝ սովորական պահարան է, որի կողքերից մի քանի անցք է բացել, որ կենդանիները կարողանան շնչել։

Քիչ առաջ ինձ ահազանգեցին, որ խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը։

Երբ հաճախորդները վաճառողին ասել են, որ սա սադիզմ է եւ չի կարելի նման բան անել, վաճառողը պատասխանել է, որ ինքը քանիցս խանութի սեփականատիրոջն ասել է այդ մասին ու վերջինս պատասխանել է՝ ամեն ինչ 0k ա։

Հիմա ասում եմ՝ ամեն ինչ 0k չի եւ դիմում եմ ոստիկանությանը՝ րոպե առաջ այս վանդալիզմը կանխելու պահանջով»։

Ամենից շատ դիտված