Վրաստանը հայտարարել է գազի մեծ պաշարների հայտնաբերման մասին
copy image url

Վրաստանը հայտարարել է գազի մեծ պաշարների հայտնաբերման մասին

Արտաքին 2 տարի առաջ - 19:17 11-07-2022
Վրաստանում 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի հանք է հայտնաբերվել։ Այս մասին Business Media Georgia-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գեորգի Տատիշվիլին։

Նրա խոսքով, գազի պաշարները հաստատվել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Շլումբերգերի հորատանցքում։ Այս տարածքում նավթի և գազի որոնման ու արդյունահանման արտոնագրի օպերատորը Block Energy ընկերությունն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Նշենք, որ 2021 թվականին Վրաստանում գազի սպառումը կազմել է մոտ 2.6 մլրդ խմ, իսկ արտադրությունը՝ ընդամենը 15 մլն խմ։

Ամենից շատ դիտված