Սոչիում հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս եկած Վոստոչնի Դագոմիս գետը հեղեղել է փողոցները, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Ջրի բուռն հոսքը լվանում է ամեն ինչ իր ճանապարհին: Որոշ տեղերում ջրի մակարդակը բարձրանում է մեքենաներից։ Քաղաքում շչակներ են հնչում։
Բացի այդ, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Կուբանի հարակից տարածքները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։