ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է հունիսի վերջին Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից, ասվում է, որ հակամարտության երկու կողմերն էլ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, պատասխանատու են խաղաղ բնակիչների մահվան համար։
Զեկույցն ընդգրկում է 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2022 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածը և հիմնված է Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքների վրա:
Դրանում ասվում է, որ պատերազմի սկզբից ի վեր ռուսական և ուկրաինական զորքերն օգտագործել են քաղաքացիական բնակչությամբ բնակելի տարածքները իրենց ռազմական նպատակների համար՝ չապահովելով այդ օբյեկտներում խաղաղ բնակիչների անվտանգությունը, ինչպես պահանջում է Միջազգային մարդասիրական իրավունքը:
«Կենդանի վահանների» օգտագործումն արգելված է Ժնևի IV կոնվենցիայի 28-րդ հոդվածով և Լրացուցիչ I արձանագրության 51-րդ (7) հոդվածով: