ՌԴ-ն այս տարի կարող է չեղարկել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար. Պետդումայի պատգամավոր
copy image url

ՌԴ-ն այս տարի կարող է չեղարկել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար. Պետդումայի պատգամավոր

Արտաքին 2 տարի առաջ - 21:44 08-07-2022
Ռուսաստանի Դաշնությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար այս տարի, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կազբեկ Տաիսաևը։

«Կարծում եմ՝ եկել է վիզային ռեժիմը չեղարկելու և օդային հաղորդակցությունը վերականգնելու ժամանակը։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս տարի վիզային ռեժիմը վերացնելու կամ պարզեցնելու համար»,- ասել է պատգամավորը ռուս ու վրացի փորձագետների և լրագրողների հետ հանդիպմանը։