Ուղիղ եթեր
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ
copy image url

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ

Ներքին 2 տարի առաջ - 19:04 08-07-2022
Այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ինչպես Բարձրագույն դատական խորհրդի անդամները, այնպես էլ տարբեր ատյանների դատավորներ և հյուրեր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ.
«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-ամյակի առթիվ:

Հարկ եմ համարում նշել, որ այս 24 տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանը պատվով է կատարել իր առաքելությունը, այն է՝ իրավունքի գերակայության և զարգացման ապահովումը, նախադեպային բնույթի որոշումների մշակմամբ և օրենքի միատեսակ կիրառումն ապահովելով՝ կանխատեսելի արդարադատության զարգացմանը նպաստելը:

Կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանում կատարված վերջին փոփոխությունները՝ նոր պալատների ստեղծումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը, է՛լ ավելի կխթանեն կառույցի աշխատանքների բարելավումն ու կապահովեն Վճռաբեկ դատարանի՝ իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու անխոչընդոտ ընթացքը:

Հարգելի՛ նորանշանակ և բազմամյա փորձառությամբ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը վճռորոշ դեր ունի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում, և ես հույս ունեմ, որ միասնական աշխատանքի արդյունքում կկարողանանք հասնել թե՛ հանրային վստահության բարձրացմանը և թե՛ դատական համակարգի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծմանը:
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան