«Այլևս ալյուր չի լինի, Զելյա». Կադիրովը հրապարակել է երկրորդ «հումորային» տեսանյութը Զելենսկու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 16:49 08-07-2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է երկրորդ «հումորային» տեսանյութը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծաղրանմանությամբ։ Հուլիսի 4-ին հրապարակված առաջին տեսանյութում «Զելենսկին» հայտարարել է ուկրաինական զորքերի կապիտուլյացիայի մասին և ասել՝ «Ահմաթը ուժ է»։

Ինչպես գրում է «Մեդուզան», նոր տեսանյութում «Զելենսկին», իբր, խնդրում է Կադիրովին «Ահմաթ» գումարտակում իրեն որպես «ժամապահ» վերցնել, սակայն նա նրան պատասխանել է մերժմամբ. «Մեզ մոտ (արդեն) ձևավորվել է «Ահմաթ» գումարտակը։ ՆԱՏՕ-ն հավաքում է այնպիսի մարդկանց, ինչպիսին դու ես։ Այնտեղ է ձեր՝ դավաճանների տեղը»։

Սկետչում մի քանի անգամ հիշատակվում է «ալյուր» բառը, որով ներկված է Զելենսկու քիթը, իսկ տեսանյութն ավարտվում է «Այլևս ալյուր չի լինի, Զելյա» մակագրությամբ։
Սա ռուսական քարոզչական շտամի շահարկումն է, թե իբր Ուկրաինայի նախագահը թմրանյութ է օգտագործում։ Սակայն «ալյուր» բառի օգտագործումը կարող է նաև վկայակոչել ուկրաինական հացահատիկի թեման: Կիևը մեղադրում է Ռուսաստանին օկուպացված տարածքներից հացահատիկ գողանալու և ծովով ուկրաինական հացահատիկի արտահանմանը խոչընդոտելու մեջ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC