Քույրս Արցախի Մարտունու շրջանից է, ասում է՝ մի հաց թխելու ալյուր է մնացել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:28 21-12-2022
Oragir.News-ը զրուցել է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների հետ։ Նրանցից մեկը մեզ հետ զույցում ասաց, որ ինքն արդեն 52 տարի է Հայաստանում է ապրում, սակայն հարազատներ ունի Արցախում։

«Զանգում եմ՝ քույրս ասում է մի հաց թխելու ալյուր է մնացել գյուղում։ Մարտունու շրջանի Հաղորդի գյուղից է»։

Դիտարկմանը, թե պետական պաշտոնյաները վստահեցնում են, որ բավարար քանակի պաշարներ ունեն, ինչպես է ստացվում, որ նման խնդիր կա՝ ասաց, որ Ստեփանակերտից տեղեկություններ չունի, գուցե խոսքը Ստեփանակերտի մասին է։

Հարցրեցինք, թե խանութներում հայց չկա՞, նա պատասխանեց, որ իհարկե չկա։

«Հիմնականում քաղցերեղենն է պակաս, ծխախոտ չկա։ Աշխարհը կույր է և խուլ, էդ մարդիկ կործանվում են»։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված