Ուկրաինայում զոհվել է ավելի քան 4500 ռուս զինվորական. BBC և «Մեդիազոնա»
copy image url

Ուկրաինայում զոհվել է ավելի քան 4500 ռուս զինվորական. BBC և «Մեդիազոնա»

Արտաքին 2 տարի առաջ - 15:58 08-07-2022
BBC-ի ռուսական ծառայության և «Մեդիազոնայի» լրագրողները կամավորների հետ միասին պարզել են Ուկրաինայում զոհված 4515 ռուս զինծառայողների անունները։

Հետազոտության հեղինակները հիմնվել են բաց աղբյուրներում հրապարակումների վրա:

BBC-ն կարծում է, որ այս տվյալները «առնվազն 40-60%-ով պակաս են», քան Ռուսաստանում իրականում հուղարկավորված զինվորականների թիվն է։ Լրագրողների կարծիքով, այդ մասին է վկայում ռուսական գերեզմանոցներում «ռուս զինվորականների հուղարկավորության նոր ապացույցների մշտապես ի ​​հայտ գալը, որոնց մասին չեն հաղորդում տեղական իշխանությունները»։

Ինչպես և նախորդ ամիսներին, զոհվածների մոտ 17%-ը սպաներ են։ Կամավորները շարունակում են մնալ զոհերի «ամենաարագ աճող» կատեգորիան. ամեն շաբաթ հայտնվում է հաղորդագրություն 30-40 կամավորի զոհվելու մասին: Նրանց շարքերում քիչ չեն այն մարդիկ, որոնք 45 տարեկանից մեծ են:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին