Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք պատրաստվում են Երևանի արտահերթ ընտրություններին. Ավինյան
copy image url

Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք պատրաստվում են Երևանի արտահերթ ընտրություններին. Ավինյան

Ներքին 2 տարի առաջ - 14:27 08-07-2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին ու իրեն առնչվող մեկնաբանություններին։

Նա գրել է. «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։

Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան, անընդհատ կրկնելով, ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»։

Ամենից շատ դիտված