Ուղիղ եթեր
Տարեսկզբից e-Permits համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն
copy image url

Տարեսկզբից e-Permits համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն

Ներքին 2 տարի առաջ - 13:59 08-07-2022
Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական համակարգում արդեն գրանցվել է 1100 օգտատեր, ներկայացվել է 2210 դիմում և տրամադրվել 1480 թույլտվություն։ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության խոշորացված 4 համայնքում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Համակարգից օգտվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքների 41 բնակավայր:

Շինարարության ոլորտի ցուցանիշները վկայում են, որ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու e-Permits համակարգի շնորհիվ բնակարանաշինությունը նշված համայնքներում ակտիվացել է:

Հաշվի առնելով վեց ամիսների արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է թվայնացման գործընթացը՝ առաջիկայում ներգրավելով նոր համայնքներ: 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր համայնքները կընդգրկվեն քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգում:

Ամենից շատ դիտված

17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից
23:52 «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում
12:40 Դիլիջանի համայնքապետը նորածինների մայրերին ջոկի-ջոկի է արել
23:22 13 անշարժ գույք, մեքենաներ, 23 մլն անկանխիկ, 25 մլն եկամուտ․ Տավուշի մարզպետի և նրա ընտանեկան ունեցվածքը