Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Լապինը և Օդատիեզերական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինն առաջարկներ են ներկայացրել Ուկրաինայում գործողությունը շարունակելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պավլովիչ Լապինը և բանակի գեներալ Սերգեյ Վլադիմիրովիչ Սուրովիկինն այսօր ինձ զեկուցել են իրենց հանձնարարված խնդիրների կատարման ընթացքի մասին»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Երկրի ղեկավարը նշել է, որ նրանք առաջ են քաշել «հարձակողական գործողության զարգացման իրենց առաջարկները»։
Պուտինն ասել է, որ ԼժՀ-ում գործողությանը մասնակցած զորամասերը պետք է բարձրացնեն իրենց մարտունակությունը և հանգստանան, մնացածը պետք է հավատարիմ մնան ծրագրին։