ԱԺ-ն փակեց քաղաքացիների մեկնաբանելու հնարավորությունը
copy image url

ԱԺ-ն փակեց քաղաքացիների մեկնաբանելու հնարավորությունը

Ներքին 2 տարի առաջ - 15:25 04-07-2022
Ազգային ժողովի յութուբյան էջը փակեց քաղաքացիների՝ մեկնաբանություն գրելու հնարավորությունը։

Մինչ այսօր այն բաց էր, և մարդիկ քննարկվող հարցի վերաբերյալ կարող էին դիրքորոշում հայտնել։ Իհարկե, կային նաև վիրավորական և հայհոյախառն մեկնաբանություններ, բայց ԱԺ աշխատակազմը կարող էր դրանք հեռացնել, մինչդեռ ընտրել են ավելի հեշտ ու հակաժողովրդավարական տարբերակը՝ մեկնաբանությունների դաշտը փակելը։

Փաստորեն իշխանավորներին հետաքրքիր չէ, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց աշխատանքի վերաբերյալ քաղաքացիները, «ժողովրդական իշխանության» համար քաղաքացու կարծիքը ոչ մի նշանակություն չունի։ Նշենք, որ մինչ այժմ փակ էին նաև հարկատուների հարկերից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքի մեկնաբանությունները, իսկ առաձին պաշտոնյաներ միայն իրենց համար ցանկալի անձանց են թույլ տալիս իրենց ֆեյսբուքյան էջերում գրառման մեկնաբանություններ անել։

Ամենից շատ դիտված