ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես ներկայացնում եմ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը Շվեդիայի Թագավորության միանալու մասին զեկույցը, որը պատրաստվել է Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրությունների վավերացման վերաբերյալ առաջարկությունների և համաձայնության մասին որոշման համաձայն»,- ասվում է փաստաթղթում:
Ընթացակարգի համաձայն՝ Կոնգրեսը պետք է վավերացնի դաշինքի կազմում նոր անդամներ ընդունելու որոշումը։