«Գազպրոմի» բաժնետոմսերը փլուզվել են՝ ռեկորդային շահաբաժինների վճարումից հրաժարվելուց հետո
copy image url

«Գազպրոմի» բաժնետոմսերը փլուզվել են՝ ռեկորդային շահաբաժինների վճարումից հրաժարվելուց հետո

Արտաքին 2 տարի առաջ - 15:51 30-06-2022
Մոսկվայի բորսայում «Գազպրոմի» բաժնետոմսերը հինգշաբթի առավոտյան փլուզվել են ավելի քան 30 տոկոսով՝ 207,69 ռուբլի։ Այսպես են ներդրողները արձագանքել բաժնետերերի ժողովի որոշմանը՝ 2021 թվականի համար ռեկորդային շահաբաժիններ չվճարելու վերաբերյալ՝ 52,53 ռուբլու չափով։ Այս մասին գրում է РБК-ն։

«Գազպրոմի» ղեկավարներից մեկի խոսքով, բաժնետերերը որոշել են, որ 2021 թվականի արդյունքներով՝ ընթացիկ իրավիճակում նպատակահարմար չէ մեկ տրիլիոն ռուբլուց ավելի չափով շահաբաժիններ վճարել։ Կոնցեռնի առաջնահերթություններն են ներդրումային ծրագրի իրականացումը՝ ներառյալ ռուսական տարածաշրջանների գազիֆիկացումը, և գալիք ձմռան նախապատրաստումը։

Ամենից շատ դիտված