Դուք չեք զղջա, որ ինձ ՍԴ դատավորի բարձր պաշտոնում եք առաջադրում. Սեդա Սաֆարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 30-06-2022
Կառավարության հերթական նիստում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հարցը զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ասաց, որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ ՍԴ-ն կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը՝ դատավորների առաջարկությամբ։

«ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրման հերթը Կառավարությանն է, առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը», - հայտնեց Մինասյանը։

Սաֆարյանն ասաց. «Շնորհակալ եմ հավատի, վստահության համար, կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության ոլորտում կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնում թեկնածու առաջադրելու համար»։

Կառավարության բոլոր անդամները քվեարկեցին որոշմանը կողմ։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված