ԱՄՆ-ում ռուսական նավթամթերքով լցանավ է կալանվել. WSJ
copy image url

ԱՄՆ-ում ռուսական նավթամթերքով լցանավ է կալանվել. WSJ

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 29-06-2022
ԱՄՆ իշխանությունները կանգնեցրել են ռուսական նավթամթերք տեղափոխող լցանավը, որը հունիսի սկզբին դուրս է եկել Սև ծովի Թամանյան թերակղզու նավահանգստից և հուլիսի 3-ին պետք է ժամաներ Նոր Օռլեան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նավի սեփականատեր հունական ընկերության աղբյուրներին։

Լցանավը վարձակալված է շվեյցարա-հոլանդական Vitol նավթային ընկերության կողմից և մազութ ու վակուումային գազոյլ էր (նավթի թորումից ստացվող հեղուկ վառելիք) տեղափոխում։

ԱՄՆ իշխանությունները, ըստ պարբերականի, թույլ չեն տվել բեռնաթափել լցանավը։ Այն ստուգվում է Միացյալ Նահանգների մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության կողմից:

Vitol-ից հայտնել են, որ ընկերությունը գործում է համաձայն գործող օրենսդրության՝ հաշվի առնելով պատժամիջոցները։

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։ ԱՄՆ ֆիննախը ռուսական էներգառեսուրսների ներկրման գործարքներն ավարտելու համար վերջնաժամկետ է սահմանել մինչև ապրիլի 22-ը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում