Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ղեկավարների կողմից երեքշաբթի Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում թուրքական դատարանների կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց անուններ չկան, որոնց Ֆինլանդիան, ըստ համաձայնագրի, այժմ պետք է արտահանձնի։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
Հուշագիրը շուտով ամբողջությամբ կհրապարակվի, ասել է Ֆինլանդիայի նախագահը` չհստակեցնելով ժամկետը:
Նիինիստյոն առաջինը հայտարարեց, որ Անկարան, Ստոկհոլմը և Հելսինկին համաձայնության են եկել Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունն աջակցելու շուրջ։
Ավելի ուշ դա հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նիինիստյոն ասել է, որ Անկարան նոր թեկնածուներից խոստումներ է ստացել Թուրքիայում ծայրահեղականության մեջ մեղադրվողներին և դատապարտվածներին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ: Սա կարող է տարածվել արտագաղթած թուրք ընդդիմադիրների վրա։