Մարդկային կորուստները չեն կանգնեցի Պուտինի ռեժիմը. Մեծ Բրիտանիայի Պնախարար
copy image url

Մարդկային կորուստները չեն կանգնեցի Պուտինի ռեժիմը. Մեծ Բրիտանիայի Պնախարար

Արտաքին 2 տարի առաջ - 23:43 28-06-2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ելույթ է ունեցել Royal United Services ռազմական ինստիտուտի համաժողովում։

Ուոլեսն իր ելույթում ընդգծել է հետագա ներդրումների կարևորությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության համար, որը վտանգված է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների, մասնավորապես Չինաստանի կողմից։

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պայքարի,- ասել է նա,- քանզի գնալով ավելի պարզ է դառնում, որ նախագահ Պուտինին չի խանգարի մարդկային մեծ կորուստների սպառնալիքը»:

Ուոլեսը մասնավորապես նշել է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ բրիտանական պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորումը 24 միլիարդ ֆունտ ստեռլինգով ավելացնելու որոշումը։

Դա բրիտանական պաշտպանական բյուջեի ամենակտրուկ աճն էր վերջին 30 տարվա ընթացքում, և, ըստ Ուոլեսի, լիովին արդարացված:

«Շատ իրական վտանգ կա, որ Ռուսաստանը կհարձակվի Եվրոպայի վրա»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի