Բրիտանիայի ՆԳ նախարարը ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը չեղարկելու մերժումը կապել է Ռուսաստանի հետ
copy image url

Բրիտանիայի ՆԳ նախարարը ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը չեղարկելու մերժումը կապել է Ռուսաստանի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 19:42 19-03-2022
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը չեղարկելու մերժումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը կարող է օգտվել այս իրավիճակից։ Այս մասին նա հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ճշմարտությունն այն է, որ փոքր թվով մարդիկ կարող են իրական քաոս հրահրել, և Ռուսաստանը գաղտնի թշնամական գործունեության պատմություն ունի», - ասել է նա:
Նրա խոսքով՝ երկիր մուտք գործելու կարգը, որը հաստատվել է Բրիտանիայում, հիմնված է հետախուզական ծառայությունների և անվտանգության մարմինների առաջարկությունների վրա։
Նա հավելել է, որ արդեն ուկրաինացիների տրվել է մոտ 8,6 հազար թույլտվություն Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար։