ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են ԼՂ հակամարտության հարցերին
copy image url

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են ԼՂ հակամարտության հարցերին

Ներքին 2 տարի առաջ - 23:06 28-06-2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին:

Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի