Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
copy image url

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Արտաքին 2 տարի առաջ - 11:30 28-06-2022
Կանադան հայտարարել է ուկրաինական պատերազմի պատճառով ՌԴ դեմ նոր սահմանափակումներ մտցնելու մասին։ Դրանց թվում է տեխնոլոգիաների արտահանման արգելքը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանունակության և ռազմական արդյունաբերության բարելավմանը:

Կանադան կդադարեցնի Ռուսաստանին քվանտային համակարգիչների և ժամանակակից արտադրական սարքավորումների, հարակից բաղադրիչների, նյութերի, ծրագրային ապահովման և պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաների մատակարարումը։

Կանադան մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ում «ապատեղեկատվությանվ և քարոզչությամբ» զբաղվող պետական աջակցություն ունեցող գործակալների դեմ, որը ներառում է նաև այդ գործում ներգրավված ֆիզիկական անձանց։

Բացի այդ, Կանադան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի հետ համագործակցությամբ արգելել է Ռուսաստանից որոշակի տեսակի ոսկու գնումը։

Ամենից շատ դիտված