Կրակահերթ է եղել, զենքն էլ որսորդական չի եղել․ սպանվածի հորեղբայր
copy image url

Կրակահերթ է եղել, զենքն էլ որսորդական չի եղել․ սպանվածի հորեղբայր

Ներքին 2 տարի առաջ - 13:49 25-06-2022
Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ զոհվածներից մեկի՝ Համիկ Միքայելյանի հորեղբայրը, պատասխանելով oragir.news-ի հարցին, թե ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եղել է որսորդական հրացան, և մեկ հոգի է եղել, ինքը հավատում է դրան, ասաց․ «Որսորդական հրացանը ընդամենը կարող է լինել երկու փողանոց, այսինքն՝ կարող է կրակել երկու հատ, բայց կարող է անձը նորից հանի, լիցքավորի, բայց գյուղում՝ Միգավանում, մի պապի խոսեցրին՝ հարցնելով, թե կրակոցները կրակահերթո՞վ են եղել, թե՞ մի մի հատով, այդ պապը ասեց, որ կրակահերթ է եղել, նշանակում է՝ մի կրակոց չի եղել, երկու կրակոց չի եղել, նշանակում է՝ զենքն էլ է այլ եղել։ Գլիզաները(պարկուճ-խմբ․) կարող են՝ մեկ-երկուսը թողնեն, մնացածը չնկարեն, հավաքեն։ Ութ հոգու միանգամից ոչ մեկ չի կարող կրակել, ամենակորղ պետք է լինեն»։

Ապա սպանվածի մյուս հորեղբայրը հավելեց․ «Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ մենք ամբողջ ազգով ուզել ենք, որ ինքը լինի, և հիմա ուզում ենք, որ այս արյունահեղության վերաբերյալ ճիշտ դատավարություն գնա, և պատժվեն բոլոր մեղավորները»։

Ամենից շատ դիտված