Թբիլիսիում հայտնի գործարար է սպանվել
copy image url

Թբիլիսիում հայտնի գործարար է սպանվել

Ավելին 2 տարի առաջ - 11:46 25-06-2022

Թբիլիսիի Վակիի թաղամասում տղամարդ է սպանվել, ըստ լրատվամիջոցների՝ դա հայտնի գործարար, «Silk Road» ֆինանսական խմբի հիմնադիր 53-ամյա Լևան Կաչարավան է։

ՆԳՆ-ն արդեն հաստատել է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ դիտավորյալ սպանություն, իսկ 236-ով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը։

Կաչարավային կրակել են, երբ նա սեփական մեքենայով շարժվելիս է եղել Բագեբի թաղամասում՝ Ցկնեթի հանգստյան գյուղ տանող մայրուղու երկայնքով, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Մոտ 20 փամփուշտ է արձակվել մեքենայի ուղղությամբ։ Տղամարդը տեղում մահացել է. Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Լևան Կաչարավան գործարար Գեորգի Ռամիշվիլիի հետ 1995-1996 թվականներին հիմնել է Silk Road խումբը և եղել է դրա Դիտորդական խորհրդի անդամ։ Նույն տարիներին Silk Road Group-ն ընդլայնել է իր բիզնեսը և բանկ հիմնել:

2006 թվականին Կաչարավան անջատվել է Silk Road խմբից և հիմնել «Multiplex» ընկերությունների խումբը, որի գործունեության հիմնական ուղղություններն են էներգետիկան և լոգիստիկան։

Գործարարը տարբեր ժամանակներում հովանավորել է իշխող կուսակցություններին՝ ինչպես «Միացյալ ազգային շարժմանը» (2012), այնպես էլ՝ «Վրացական երազանքին» (2017):

Պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ Լևան Կաչարավան բաժնետոմսեր ուներ շուրջ 20 ընկերություններում։ Բացի այդ, ըստ Transparency International Georgia-ի,, 2008 թվականին նա եղել է Թբիլիսիի ջրաբաշխիչ ընկերության (GWP) ոչ թափանցիկ սեփականաշնորհման գործընթացի մասնակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված