Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ է քվեարկել ԲԴԽ 7 անդամ
copy image url

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ է քվեարկել ԲԴԽ 7 անդամ

Ներքին 2 տարի առաջ - 10:30 23-06-2022
Oragir.news-ի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը կայացվել է 7 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նույնիսկ ամենամտերիմ համարվող դատավոր անդամները կողմ են քվեարկել որոշմանը։

Դեմ են քվեարկել դատավոր անդամներ Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ի նիստում ԲԴԽ-ն առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի քննեց Վարդազարյանի կարգապահական վարույթը՝ 2 անգամ մերժելով նիստը հետաձգելու միջնորդությունները։

Այսօր ԲԴԽ-ն կհրապարակի որոշումը։

Ամենից շատ դիտված