Ուկրաինայի վերականգնումը կարող է լինել սերունդների խնդիր. Շոլց
copy image url

Ուկրաինայի վերականգնումը կարող է լինել սերունդների խնդիր. Շոլց

Արտաքին 2 տարի առաջ - 23:38 22-06-2022
Ուկրաինայի վերականգնումը հսկայական ֆինանսական ծախսեր կպահանջի, այն կարող է դառնալ սերունդների հարց, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ուկրաինան վերականգնման համար Մարշալի պլանի կարիք ունի»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է «Մեծ յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովին՝ քննարկելու ծրագրի մանրամասները։

Անցյալ շաբաթ պատերազմից տուժած Իրպին կատարած այցի ժամանակ Շոլցն ասել է, որ ավերածությունների մակարդակը, որ տեսել է, իրեն հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան:

Ամենից շատ դիտված