Սպանությունն ու սուտը` գոյության երաշխիք
copy image url

Սպանությունն ու սուտը` գոյության երաշխիք

Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:51 22-06-2022
Համաձայնեք՝ չափազանց տարօրինակ է, երբ գազանանոցի այցելուն ուզում է իմանալ իր տեսած գետաձիու սեռը։ Համոզված եմ, որ բնականոն է, երբ այդ հարցը հետաքրքրում է մեկ այլ գետաձիու։ Ուստի և շատ ավելի տարօրինակ է, որ արդեն երեք օր շարունակ բոլոր մանր-մունր ՔՊ-ական թմբկահարները աղմկում ու լարված պատեֆոնի պես նույն «քաղաքական մարդասպանությունը մի քաղաքականացրեք» զառանցանքն են վերարտադրում։ Միանգ ամայն համոզված եմ, որ նաև Նիգավանի սպառազինված հաշվեհարդարը թավշյա ռեժիմի գերագույն գլխավոր սադրիչի նենգ քաղաքական նպատակահարմարության տեսանելի դարձող դրսևորումներից մեկն է ընդամենը։

Նա քաղաքականացնում է մեր կենցաղը։ Նրա բուն, գլխավոր նպատակը քաղաքացիական պատերազմ սադրելն է։ Նա սպանությունը դարձնում է իր քաղաքական գոյության երաշխիք, իր քաղաքական գործունեության գործիք։ Այլապես քաղաքական կռապաշտներին չէին նետի հրապարակ, չէին ստիպի զավեշտ բարբաջել, ավելի ու ավելի լարել, ծայրահեղացնել ներքաղաքական իրավիճակը։ Բացահայտ է, որ Հայաստանն ու Արցախը մեկընդմիշտ Ուկրաինայի այսօրվա ճակատագրին դատապարտելու մարմաջը ու հարստանալու մոլուցքը հանգիստ չեն տալիս թավշյա վարչակալին։ Իր երկրի չգոյության հաշվին Զելենսկու յուրացրած միլիարդները ու «պաշտպանված դառնալու հեռանկարը» հիմնովին գայթակղել են նրան։ Նրա հոգում նախանձը վաղուց փթթում է բոլոր զեխ գույներով, իսկ հիմա արդեն նեխում ու գարշահոտ է արձակում։ Նա էլ չի փորձում մտածել, հայացքն ուզում է ուղղել հավերժին, բայց չի հասկանում, որ նայում է իրեն խորտակող անդունդին. անդունդն էլ ակնապիշ իրեն է նայում:

Նա հիմա ուզում է քաղաքացիական պատերազմ սադրելու միջոցով, մինչև երկիրը օտար-թշնամուն հանձնելը, լրիվ կասեցնել օրենքների ու սահմանադրության գործունեությունը, որպեսզի ինքն ազատորեն գործի անձնական ցանկություններով ու պատկերացումներով։ Մինչդեռ նա չի ուզում իրեն խոստովանել, որ իր տոտալ անկարողության պայմաններում նույն ազատությունը և ցանկացածն անելու անսանձ իրավունքը ստանալու են նաև ժողովուրդը ու ամեն քաղաքացի: Իսկ սա նշանակում է սերմանել քաոս, անարխիա, որոնք պետականությանը ու ազգի անվտանգությանը սպառնացող ամենաազդեցիկ գործոններից են։ Ուստի ռեպրեսիաներին զուգահեռ՝ թավշյա վարչակալը հիմա իր ողջ կարողություններով գործի է դնելու սուտը։ Հետևաբար անձամբ ես բոլորովին չեմ զարմանա, եթե վարչկալի ոտքերի տակ սողացող, բայց դա բարձրագույն պատիվ համարող քննիչները վաղը հանկարծ «պարզեն», որ ՔՊ-ական զինված գվարդիայի՝ Ապարանի դասակի մարդասպանները իրականում «մեծ հումանիստներ» են։ Կասկած չունեմ, որ ամեն իշխանական պատի տակ ջոկ վնգստալով ընտանիք պահող իրավապահները շատ արագ «անհերքելի» իրեղեն ապացույցներ են «գտնելու», որ երեք մարդ գնդակահարած կռապաշտները զինվել էին, որովհետև մտադրվել էին թուրքերին մեր երկրի տարածքից դուրս վռնդել։

Ավելին, կպարզվի, որ ՔՊ-ական մարդասպանը «պողպատե» ալիբի ունի, քանի որ ճիշտ այն պահին, երբ մարդկանց էր սպանում Նիգավանում, ըստ գործի նյութերի` առանձնազրույց է ունեցել, օրինակ, իր գերագույն գլխավոր կուռքի հետ։ Համոզված եմ՝ անհերքելի ապացուցողական հիմք կդառնան դասալիքների պնդումները, թե սահմանային ուղեկալ կամ Արցախ մեկնելուց առաջ Նիգավան էին գնացել, որ մարդկանց աչքից հեռու մի տեղ «ինքնաբուխ զորավարժություններ» անցկացնեին, մարզվեին, զենքերը փորձարկեին։ Ոչ մի անակնկալ էլ չի լինի, եթե ոչ ոք չարձանագրի, ու մոռացության տրվի, որ որսորդական հրացանին շփոթելու աստիճան նման կալաշնիկովի մարտական ավտոմատ(ներ)ը ՔՊ-ական «ազատ հրաձիգները» 44-օրյա պատերազմի ժամանակ ուղղակի ցրել են Արցախից ու ապօրինի պահել են` իրենց մերժող ժողովրդի վերահաս արհամարհանքից ու զզվանքից ինքնապաշտպանվելու համար։

Միանգամայն օրինաչափ կլինի, ըստ քաղաքական նպատակահարմարության որոշվող արդարադատության, որ հարուցված քրեական գործում նույնիսկ հայտնվեն նաև մահացածների ինքնախոստովանական գրավոր ցուցմունքները։ Հենց դրանք էլ միանշանակ կհաստատեն, որ մահացածներն իրենք են անակնկալ չարամտությամբ դուրս թռել իրենց թաքստոցներից ու սեփական մարմիններով փակել ՔՊ-ական ազատ կամավորականների արձակած խաղաղ կրակահերթերի ճանապարհը։

Այո՛, Նիկոլի թվին սուտը ցանկացած ձև կարող է ստանալ ու ճշմարտությունից հավաստի լինել։ Իսկ եթե ճշմարտության ծարավ մարդիկ չեն ուզում ստով կերակրվել, ուզում են իրենց աչքով արդարադատութուն տեսնել ու իրենց երկրում ճշմարտություն ասելու համար չգնդակահարվել, նախ պետք է այնպես անեն, որ գերագույն գլխավոր ստախոսը էլ չկարողանա ստել։ Հենց ստախոս վարչակալը չստի, անմիջապես էլ կդադարի գոյություն ունենալ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում