ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հունիսի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը լուրջ և զգայուն կլինի Լիտվայի ժողովրդի համար, հայտնում է РБК-ն։
Պատրուշևը հավելել է, որ Ռուսաստանի սահմանների պաշտպանությունը պետք է ուժեղացվի՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները, այդ թվում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ։