Բրյանսկի մարզպետը հայտնել է Ուկրաինայի կողմից Սուզեմկա բնակավայրի գնդակոծման մասին
copy image url

Բրյանսկի մարզպետը հայտնել է Ուկրաինայի կողմից Սուզեմկա բնակավայրի գնդակոծման մասին

Արտաքին 2 տարի առաջ - 12:44 20-06-2022
ՌԴ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Սուզեմկա բնակավայրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Սուզեմկա բնակավայրը: Գնդակոծությունն իրականացվել է պատասխան հարվածի արդյունքում: Ընդ որում, հակառակորդի կրակակետը արագ ճնշվել է»,- գրել է Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։

Մարզպետը հավելել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, կա տուժած, որը էլեկտրակայանի աշխատող է, նա թեթև բեկորային վնասվածք է ստացել, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացման կարիք չի եղել։

Նա նաև հաղորդել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակավայրի էլեկտրակայանը և մի քանի տուն։

Ամենից շատ դիտված