Ֆրանսիացի լրագրողը զոհվել է Լուգանսկում տարհանող մեքենայի գնդակոծման ժամանակ
copy image url

Ֆրանսիացի լրագրողը զոհվել է Լուգանսկում տարհանող մեքենայի գնդակոծման ժամանակ

Արտաքին 2 տարի առաջ - 20:07 30-05-2022
Ռուսական զորքերը Լուգանսկի շրջանում կրակել են տարհանման մեքենայի վրա, ինչի հետևանքով ֆրանսիացի լրագրող է զոհվել։

«Լուգանսկի շրջանից տարհանումը պաշտոնապես դադարեցվել է, ռաշիստները կրակել են մեքենայի վրա, որը պատրաստվում էր մարդկանց տանել, սպանվել է ֆրանսիացի լրագրող»,- ասել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Ըստ Գայդայի՝ ուկրաինական զրահամեքենան, որը պատրաստվում էր տարածաշրջանից 10 մարդու վերցնել, հրետանային կրակի տակ է ընկել։

Արկի բեկորները խոցել են մեքենայի զրահը, և հավատարմագրված ֆրանսիացի լրագրողը, որը տարհանման մասին տեսանյութ էր պատրաստում, մահացու վիրավորվել է պարանոցից: Նրա հետ եղած պարեկ ոստիկանին փրկել է սաղավարտը:

Գայդայի տելեգրամյան ալիքը հրապարակել է մահացած լրագրողի լուսանկարները՝ գնդակոծված մեքենայի կողքին։

Ամենից շատ դիտված