Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ԺՊ է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը
copy image url

Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ԺՊ է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը

Ներքին 2 տարի առաջ - 11:04 20-06-2022
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Բեգոյանը:

Հիշեցնենք, որ Բեգոյանը այդ պաշտոնից ազատվել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից: Մամուլը նշել էր, որ Բեգոյանը չէր ենթարկվել Մարությանի կնոջ հրահանգներին, որի համար էլ ազատվել էր:

Ամենից շատ դիտված