ԱՄՆ-ում հայտարարել են նավթի համաշխարհային շուկայում Ռուսաստանին փոխարինելու անհրաժեշտության մասին
copy image url

ԱՄՆ-ում հայտարարել են նավթի համաշխարհային շուկայում Ռուսաստանին փոխարինելու անհրաժեշտության մասին

Արտաքին 2 տարի առաջ - 23:48 19-06-2022
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պետք է փոխարինի Ռուսաստանին նավթի համաշխարհային շուկայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է փոխարինենք նավթի բարելները, որոնք Ռուսաստանը արտահանում էր աշխարհով մեկ, ինչն այժմ հասանելի չէ», - ասել է նա:
Գրենհոլմը հավելել է, որ աշխարհում պահանջարկն աճում է, և անհրաժեշտ է էներգառեսուրսների արտահանման աճ բոլոր մատակարարներից։

«Յուրաքանչյուր երկիր բարձր գին է վճարում գազի համար։ <...> Անհրաժեշտ է, որ բոլոր երկրներն այժմ ավելացնեն մատակարարումները, քանի որ աճում է նաև պահանջարկը»,- ​​պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված