Եթե ես օլիգարխ եմ, ուղարկեք ինձ Բրազիլիայի իմ հասիենդա. Սաակաշվիլի
copy image url

Եթե ես օլիգարխ եմ, ուղարկեք ինձ Բրազիլիայի իմ հասիենդա. Սաակաշվիլի

Արտաքին 2 տարի առաջ - 23:03 18-06-2022
Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է «Վրացական երազանքի»՝ իրեն օլիգարխ անվանելու հայտարարությունը:

«Երեկվա գլխավոր կատակն այն էր, որ իշխանությունները հայտարարեցին՝ ես օլիգարխ եմ։ Ուստի ես պահանջում եմ, որ ինձ շտապ ազատեն և բաց թողնեն Բրազիլիայի իմ հասիենդա։ Չէ՞ որ ես դեռ պետք է այնտեղից ծառեր ու փասիան բերեմ։ Բացի դրանից՝ մոտենում է ամսվա վերջը, և պետք է ժամանակին ծրարներով աշխատավարձերը բաժանեմ դատավորներին ու դատախազներին։ Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրն ինձնից հարուստ է, բայց ես հույս ունեմ՝ քանի որ ինձ օլիգարխի կոչում են տվել, Credit Suisse բանկն արագ կփոխանցի ինձ հասանելիք միլիարդները»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը։

Ամենից շատ դիտված