Փրկարարները Երևանի խանութներից մեկի մոտ գյուրզա տեսակի օձ են հայտնաբերել
copy image url

Փրկարարները Երևանի խանութներից մեկի մոտ գյուրզա տեսակի օձ են հայտնաբերել

Ներքին 2 տարի առաջ - 22:41 18-06-2022
Հունիսի 18-ին՝ ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող խանութի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

Ամենից շատ դիտված